Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i154956-Պաշտոնական_այցով_ՀՀ_է_ժամանել_Վրաստանի_ՍԴ_նախագահի_գլխավորած_պատվիրակությունը
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով 2021 թվականի նոյեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 12:34 Asia/Tehran
  • Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով 2021 թվականի նոյեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենան առանձնազրույց՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների միջև, ընդլայնված կազմերով մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ:

armenpress.am/