Քննարկվում է Հայաստանի երկաթուղային համակարգը ԵԱՏՄ երկաթուղային համակարգին միացնելու հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i154964-Քննարկվում_է_Հայաստանի_երկաթուղային_համակարգը_ԵԱՏՄ_երկաթուղային_համակարգին_միացնելու_հարցը
Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ենթակառուցվածքային կապին։ Նրա խոսքով՝ Հայաստանը շրջափակված երկիր է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 12:50 Asia/Tehran
  • Քննարկվում է Հայաստանի երկաթուղային համակարգը ԵԱՏՄ երկաթուղային համակարգին միացնելու հարցը

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ենթակառուցվածքային կապին։ Նրա խոսքով՝ Հայաստանը շրջափակված երկիր է։

«Եվ այստեղ մենք ունենք գործողությունների պլան, որի առաջին քայլն, իհարկե, Հայաստանի երկաթուղային համակարգը միացնելն է ԵԱՏՄ երկաթուղային համակարգին։ Դեռևս այս տարվա սկզբից բավական սերտ քննարկումներ ենք ունեցել թե ռուսական, թե եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ։ Եվ հենց հիմա արդեն նախագիծը պատրաստ է, որ պետք է ներկայացնենք կառավարության քննարկմանը, որպեսզի կարողանանք կանոնավոր լաստանավային հաղորդակցություն ունենալ Փոթիի և Պորտ Կավկազի միջև, որը թույլ կտա, որ մեր երկաթուղային համակարգը միանա եվրասիական երկաթուղայի համակարգին։ Դա մեզ թույլ կտա, որ մեր տնտեսության մրցունակությունն ավելացնենք, լավացնել մեր լոգիստիկ հնարավորությունները ոչ միան Ռուսաստանի, այլ նաև Բելառուսի և Ղազախստանի հետ»,- ասաց նա։

Ըստ Քերոբյանի՝ եթե նախագիծն արժանանա գործընկերների հավանությանը, ապա դեկտեմբերի 1-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցություն կլինի։

lragir.am/