ՀՀ և Վրաստանի սահմանադրական դատարաններն անցկացրել են ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i154992-ՀՀ_և_Վրաստանի_սահմանադրական_դատարաններն_անցկացրել_են_ընդլայնված_կազմերով_աշխատանքային_քննարկումներ
Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 14:39 Asia/Tehran
  •  ՀՀ և Վրաստանի սահմանադրական դատարաններն անցկացրել են ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ

Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև սահմանադրական դատարանների և  այլ դատարանների միջև փոխհարաբերություններին:

Ամփոփելով թեմատիկ քննարկումները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան ընդգծել են մասնագիտական նմանատիպ  ձևաչափերի կազմավորման անհրաժեշտությունը և սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

armenpress.am