Իրանի դեսպանի ներկայությամբ, Երևանում տեղի է ունեցել «Իրանի արևը» գրքի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i155020-Իրանի_դեսպանի_ներկայությամբ_Երևանում_տեղի_է_ունեցել_Իրանի_արևը_գրքի_շնորհանդեսը
Իրանի դեսպանի ներկայությամբ Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել «Իրանի արևը» գրքի շնորհանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 05:01 Asia/Tehran
  • Իրանի դեսպանի ներկայությամբ, Երևանում տեղի է ունեցել «Իրանի արևը» գրքի շնորհանդեսը

Իրանի դեսպանի ներկայությամբ Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել «Իրանի արևը» գրքի շնորհանդեսը։

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհորին բարձր է գնահատել ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդականի և Հայաստանի գրողների միության համատեղ ջանքերով «Իրանի արևը» գրքի հրատարակումը:

Զոհուրին  կարևորելով նման գրքերի հրատարակման դերը երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում, նշել է.  «Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի լավ ճանաչենք մեր ժողովուրդների մշակույթը և քաղաքակրթությունը, որն անհրաժեշտ է փոխանցել մատաղ սերնդին»:

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Հոսեյն Թաբաթաբային ասել է.  «Արվեստագետները կարևոր դեր են խաղում շրջապատող աշխարհի, այդ թվում՝ հարևանների նկատմամբ ցանկացած հասարակության տեսակետի ձևավորման հարցում»:

«Իրանի արևը» ժողովածուում զետեղվել են հայ դասական և ժամանակակից գրողների՝ Իրանի պատմության, մշակույթի և գրականության, հայ և պարսիկ ժողովուրդների պատմական անցյալի և ներկայի մասին գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածներն ու խոհագրությունները: