Չինական ներդրումների համար Հայաստանում առկա է բարենպաստ միջավայր
https://parstoday.ir/hy/news/armenia-i155170-Չինական_ներդրումների_համար_Հայաստանում_առկա_է_բարենպաստ_միջավայր
Երևանում մի հարկի տակ էին հավաքվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտի և հայկական այլ ընկերությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու, թե ինչպես հաջողությամբ արտահանում իրականացնել դեպի Չինաստան, նաև՝ Հայաստանի և Չինաստանի բիզնեսի համագործակցության հեռանկարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2021 14:58 Asia/Tehran
  • Չինական ներդրումների համար Հայաստանում առկա է բարենպաստ միջավայր

Երևանում մի հարկի տակ էին հավաքվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտի և հայկական այլ ընկերությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու, թե ինչպես հաջողությամբ արտահանում իրականացնել դեպի Չինաստան, նաև՝ Հայաստանի և Չինաստանի բիզնեսի համագործակցության հեռանկարները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինչպես հաջողությամբ արտահանել դեպի Չինաստան» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպել էր Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը «Դիստրիկտ» կայուն զարգացման և ձեռնարկատիրության հիմնադրամի հետ համատեղ, անցկացվեց նոյեմբերի 6-ին:

Տեսանյութով ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունը՝ խոսելով երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններից:

Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը նկատեց, որ չինական ներդրումների համար Հայաստանում առկա է բարենպաստ միջավայր: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ինչը նշանակում է, որ ցանկացած ապրանք, որը կարտադրվի Հայաստանում, կարող է առանց մաքսատուրքի արտահանվել ԵԱՏՄ անդամ անդամներ երկրներ, հատկապես Ռուսաստան: Պողոսյանը խոսեց նաև երկրորդ առավելության մասին՝ հիշեցնելով, որ ԵԱՏՄ-ն և Իրանը առևտրի համաձայնագիր ենք կնքել: Դա նշանակում է, որ ամեն ինչ, ինչ կարտադրվի եվրասիական տնտեսական միության շուկայում, այդ թվում նաև Հայաստանում, կարող է հեշտությամբ արտահանվել Իրան: Որպես երրորդ առավելություն նա հիշեցրեց, որ Հայաստանն օգտվում է ԵՄ-ի GSP+ համակարգից:

/armenpress.am/