Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i155264-Նոյեմբերի_9_ին_հանդիպում_անցկացնելու_որևէ_պայմանավորվածություն_այս_պահին_չկա_Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 15:43 Asia/Tehran
  •   Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  վարչապետն այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Անդրադառնալով հարցին՝ նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում կա՞, եթե կա, ինչպիսի՞ն է օրակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»։

Վարչապետն անդրադարձել է նաև հարցին՝ կարող ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է․ «Գիտեք, այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»,- ասել է վարչապետը։
armenpress.am