Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i155332-Փաշինյանն_Ադրբեջանին_մեղադրել_է_Լեռնային_Ղարաբաղի_տարածքում_հրադադարի_ռեժիմը_խախտելու_մեջ
Հայաստանի վարչապետն Ադրբեջանին մեղադրել է երկու երկրների միջև ստորագրված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 13:21 Asia/Tehran
  • Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է  Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Հայաստանի վարչապետն Ադրբեջանին մեղադրել է երկու երկրների միջև ստորագրված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,  Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով հրադադարի ռեժիմը, փորձում է վտանգել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների դերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՝ Հայաստանի  վարչապետը հավելել է.«Եռակողմ համաձայնագրի դրույթների խախտումներից են հրադադարի ռեժիմի խախտումները, կապի և տրանսպորտային ուղիների բացումը կանխելը և գերիներին արտահանձնելուց Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հրաժարումը»: