Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Նոյեմբեր 08, 2021 13:21 Asia/Tehran
Հայաստանի վարչապետն Ադրբեջանին մեղադրել է երկու երկրների միջև ստորագրված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով հրադադարի ռեժիմը, փորձում է վտանգել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների դերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՝ Հայաստանի վարչապետը հավելել է.«Եռակողմ համաձայնագրի դրույթների խախտումներից են հրադադարի ռեժիմի խախտումները, կապի և տրանսպորտային ուղիների բացումը կանխելը և գերիներին արտահանձնելուց Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հրաժարումը»:
Պիտակ