Հակակառավարական ցույցեր Երևանում
Նոյեմբեր 09, 2021 08:56 Asia/Tehran
Նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքը Երևանում անցկացրել է հակակառավարական բողոքի ցույց:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ՀՀն ախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարել է ազգային դիմադրության շարժում սկսելու մասին: Դաշինքը նպատակ ունի տապալել Հայաստանի գործող իշխանությունը։
Դաաշինքի բանախոսները հայտարարել են, որ գործող իշխանությունը չի ծառայում ազգային շահերին, և որ երկրում իրավիճակը կարելի է փոխել՝ ստեղծելով ազգային դիմադրության ճակատ։
Կոալիցիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին:
Պիտակ