Ադրբեջանցիներն առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են. Գորիսի փոխհամայնքապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i155518-Ադրբեջանցիներն_առաջ_գալու_փորձ_են_արել_մեր_տղաները_կասեցրել_են._Գորիսի_փոխհամայնքապետ
Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 11:13 Asia/Tehran
  • Ադրբեջանցիներն առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են. Գորիսի փոխհամայնքապետ

Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպին։

Սև լճի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։

«Դիրքային անհանգստություն է եղել։ Կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են։ Մեր տղաները բարելավել են իրենց դիրքերը»,–ասաց նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

armeniasputnik.am