Նախատեսվում է էներգետիկ շուկայի ազատականացնում․ե՞րբ կլինեն այդ փոփոխությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i155522-Նախատեսվում_է_էներգետիկ_շուկայի_ազատականացնում_ե_րբ_կլինեն_այդ_փոփոխությունները
Էներգետիկ ոլորտում ներկայում ընթացիկ աշխատանքներն են տարվում, ատոմակայանն էլ այժմ իր բնականոն հունով աշխատում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 11:41 Asia/Tehran
  • Նախատեսվում է էներգետիկ շուկայի ազատականացնում․ե՞րբ կլինեն այդ փոփոխությունները

Էներգետիկ ոլորտում ներկայում ընթացիկ աշխատանքներն են տարվում, ատոմակայանն էլ այժմ իր բնականոն հունով աշխատում է։

Հայաստանում 2022 թվականի փետրվար ամսից նախատեսվում է անցում կատարել էներգետիկ շուկայի ազատականացման։

Այս մասին, պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այդ շուկայի ազատականացումը մեր երկրի համար նորություն է, և այժմ մենք պատրաստվում ենք դրանք։ Արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտի և՛ պետական, և՛ մասնավոր գործընկերների հետ։ Հանդիպումներն ամեն շաբաթ են լինում, որպեսզի կարողանանք նորմալ նախապատրաստվել»,- նշեց Սանոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքներ են կատարվում, ինչը համընկել էր նաև ատոմակայանի վերանորոգման աշխատանքների հետ։ ՏԿԵ նախարարն ընդգծեց, որ որոշակի դժվարություններ էին եղել, ինչի արդյունքում մի քանի օր ուշ ատոմակայանը միացվեց համակարգին, սակայն այժմ ամեն ինչ նորմալ է։

Նշենք, որ Սանոսյանը պատրաստվում է առաջիկայում մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, այցի մանրամասներն էլ քննարկվել են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հետ։ Կողմերը զրույցի ընթացքում քննարկել էին տարբեր հարցեր, այդ թվում տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

armeniasputnik.am