Գնել Սանոսյանը հայտնեց նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ժամկետները
https://parstoday.ir/hy/news/armenia-i155558-Գնել_Սանոսյանը_հայտնեց_նոր_ատոմակայանի_կառուցման_համար_անհրաժեշտ_ժամկետները
Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել և այդ հարցով քննարկումներ ընթանում են՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 14:43 Asia/Tehran
  • Գնել Սանոսյանը հայտնեց նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ժամկետները

Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել և այդ հարցով քննարկումներ ընթանում են՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Դա նշանակում է, որ մինչև 2036 թվականը պետք է պատրաստվել և իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները իրենց հաշվարկներով կտևեն մոտ 7-8 տարի։

«Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»,- եզրափակեց Սանոսյանը։

armenpress.am