Կառավարության մոտից 33 քաղաքացիներ բերման են ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i155606-Կառավարության_մոտից_33_քաղաքացիներ_բերման_են_ենթարկվել_ոստիկանության_օրինական_պահանջը_չկատարելու_հիմքով
Քիչ առաջ Կառավարության շենքի մոտից ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 33 քաղաքացիներ՝ վարչակական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հիմքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 12:32 Asia/Tehran
  • Կառավարության մոտից 33 քաղաքացիներ բերման են ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով

Քիչ առաջ Կառավարության շենքի մոտից ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 33 քաղաքացիներ՝ վարչակական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հիմքով։

Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։Նշենք, որ առավոտից Կառավարության շենքի դիմաց հավաքվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանակետերի տեղադրման դեմ։ Ի դեպ, նրանք փորձել են մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանները արգելել են, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել: 

civic.am