Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i155618-Ադրբեջանական_անցակետը_չի_գտնվում_ՀՀ_տարածքում
նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել ոչ միայն Իրանի, այլև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 12:55 Asia/Tehran
  • Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում

նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել ոչ միայն Իրանի, այլև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:

«Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ և ձեր ուշադրությունը սևեռեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում. խոսքը Էյվազլիի հատվածի մասին է»,- ընդգծեց վարչապետը:

Հայաստի վարչապետը հիշեցրեց տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը. «Երբևէ չենք քննարկել և չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն: Սա ֆիքսված է փոխվարչապետների եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում, և վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը, և հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»:Նիկոլ Փաշինյանը ընդգծեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման մասով: Ավելին, մենք շահագրգռված ենք այդ հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների»:Նա հավելեց, որ ՀՀ-ն նույնպես անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր: