Հայաստանի վիճակագրությունը՝ Ադրբեջանի սահմանային խախտումների հետևանքով զոհերի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i155680-Հայաստանի_վիճակագրությունը_Ադրբեջանի_սահմանային_խախտումների_հետևանքով_զոհերի_վերաբերյալ
Հայաստանի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2021 13:51 Asia/Tehran
  • Հայաստանի վիճակագրությունը՝ Ադրբեջանի սահմանային խախտումների հետևանքով զոհերի վերաբերյալ

Հայաստանի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։

Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդմամբ ԼՂՀ-ի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է.«Անցած մեկ տարվա ընթացքում այս խախտումների հետևանքով զոհվել է 11 մարդ»:

Ստեփանյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի պայմանագրի խախտումները: 

Իրավապաշտպանը ԱՀ ուժերի սահմանային խախտումների հետևանքով հասցված ֆինանսական վնասը գնահատել է մոտ 37 մլն դոլար և հայտնել, որ այս ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, հարուցվել է 43 քրեական գործ։

Ստեփանյանը նպատակաուղղված է որակել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի  ռազմական հանցագործությունները ԼՂ-ի ժողովրդի դեմ՝ հավելելով, որ այս տարվա ընթացքում բազմաթիվ զեկույցներ ենք ուղարկել միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններին։