Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i155952-Քննարկվել_են_Հայաստանի_և_Ասիական_զարգացման_բանկի_համատեղ_ծրագրային_առաջնահերթությունները
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են գերստեսչությունից:Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 16:11 Asia/Tehran
  • Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են գերստեսչությունից:Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի եւ կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:

/civic.am/