Նարեկ Մկրտչյանը հայտնեց պատերազմում զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը
https://parstoday.ir/hy/news/armenia-i156140-Նարեկ_Մկրտչյանը_հայտնեց_պատերազմում_զոհվածների_անհետ_կորածների_և_գերեվարվածների_թիվը
ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 13:01 Asia/Tehran
  • Նարեկ Մկրտչյանը հայտնեց պատերազմում զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը

ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Անհայտ կորած է համարվում 222 զինածառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ», – հայտնեց Մկրտչյանը։Նախարարի խոսքով` այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։Նա նշեց, որ վիրավորում է ստացել ու ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար:

civic.am/politics