Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Հայաստանի նախագահի նստավայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը համատեղ լուսանկարվեցին, որից հետո մեկնարկեց նեղ կազմով հանդիպումը։
Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդունելով այս նիստը ՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Օրակարգում հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև մեր պատվիրակությունների կենդանի շփումը», - ասաց Փաշինյանը։
Նախատեսվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միության երկրների ռազմավարական նշանակություն ունեցող դեղերով ապահովվածության, էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրահռչակման, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերը:
yerevanlur.am