Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i156618-Մհեր_Գրիգորյանն_ու_Սերգեյ_Գլազևը_քննարկել_են_ԵԱՏՄ_համագործակցությանն_առնչվող_հարցեր
Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2021 18:25 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր

Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների շուրջ։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները։

Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

armeniasputnik.am