Երեւանում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i156778-Երեւանում_բացվել_է_Եվրասիա_21_առաջին_միջազգային_առեւտրաարդյունաբերական_ցուցահանդեսը
Նոյեմբերի 24-ին «Երեւան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների բիզնեսի շուրջ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տասնյակ ընկերություններ Իրանից։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Նոյեմբեր 24, 2021 12:54 Asia/Tehran
  • Երեւանում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Նոյեմբերի 24-ին «Երեւան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների բիզնեսի շուրջ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տասնյակ ընկերություններ Իրանից։

Ցուցահանդեսը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ շինարարություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, արդյունաբերություն, մետալուրգիա, գյուղատնտեսություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, առեւտուր, նոր տեխնոլոգիաներ եւ այլն։

Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 27-ին։