Փաշինյանն ընդունել է Օվերչուկին եւ Ռուդենկոյին
https://parstoday.ir/hy/news/armenia-i156920-Փաշինյանն_ընդունել_է_Օվերչուկին_եւ_Ռուդենկոյին
Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին եւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 14:49 Asia/Tehran
  • Փաշինյանն ընդունել է Օվերչուկին եւ Ռուդենկոյին

Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին եւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին:

«Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: