Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i157154-Էրդողանը_հայտարարել_է_այսպես_կոչված_Զանգեզուրի_միջանցքի_կարեւորության_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2021 15:21 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին:

«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու եւ տարնսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում: Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք Միջանկյալ միջանցքի նախաձեռնությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն այդ ուղղությամբ մեր ջանքերի առավել կոնկրետ դրսեւորումն են: Ակնհայտ է նաեւ Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը, որը կհաստատի ուղիղ ճանապարհային հաղորդակցություն Թուրքիայի ու տարածաշրջանի միջեւ»,-ասել է Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ, հաղորդում է Անադոլու-ն:

Նա այդկերպ կոչ է արել կազմակերպությանը «լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին»: Անվանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հնարավորություն»՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում»:

armenpress.am