Ռուսաստանից պատվիրակություն է եկել Հայաստան. դելիմիտացիա՞, թե՞ ծառայողական հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i158084-Ռուսաստանից_պատվիրակություն_է_եկել_Հայաստան._դելիմիտացիա_թե_ծառայողական_հարցեր
Տեղեկություններ են տարածվել, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները Հայաստան են եկել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սկսելու համար, սակայն Sputnik Արմենիան այլ տեղեկություն ունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 10:47 Asia/Tehran
  • Ռուսաստանից պատվիրակություն է եկել Հայաստան. դելիմիտացիա՞, թե՞ ծառայողական հարցեր

Տեղեկություններ են տարածվել, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները Հայաստան են եկել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սկսելու համար, սակայն Sputnik Արմենիան այլ տեղեկություն ունի։

Քիչ առաջ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Հայաստան։

Hraparak.am–ը գրում է, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։

Սակայն Sputnik Արմենիայի հավաստի աղբյուրները հայտնում են, որ պատվիրակությունը որևէ կապ չունի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների հետ. ՌԴ ներկայացուցիչների այցն աշխատանքային է, նրանք Երևան են եկել ծառայողական հարցերով։

armeniasputnik.am