Հայաստանի և երեք այլ երկրների բռնցքամարտիկներ Երևանում կմասնակցեն միջազգային մրցաշարի
Դեկտեմբեր 10, 2021 06:24 Asia/Tehran
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի միջազգային մրցաշար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Դեկտեմբերի 16-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները:
Ընդ որում, Հայաստանը և Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկուական թիմով: Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Հայաստանի հավաքականի մարզչական կազմը իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտա հավաքականի առաջին և երկրորդ համարներին: Հավաքականում կլինեն նաև նոր անուններ:
armenpress.am
Պիտակ