Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i158596-Հայ_թուրքական_հարաբերությունների_հիմնական_տիրույթը_կլինի_տարածաշրջանի_հետ_կապված_հարցերի_քննարկումը._Քոչարյան
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 14:06 Asia/Tehran
  • Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն:

«Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա»,-հիշեցրեց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ երկխոսության համար երկու կողմից կնշանակվեն մարդիկ:

Քոչարյանն ասաց, որ երբ կհնչեցվի այդ անձի անունը, լրագրողները հնարավորություն կունենան հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց գործընթացի սկզբում:

Թե ինչու որոշվեց Թուրքիայի հետ հիմա երկխոսություն սկսել, Քոչարյանը դա հիմնավորեց առաջացած անհրաժեշտությամբ:

«Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը»,-նշեց պատգամավորը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին: ԱԳՆ-ն այս առումով դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

armenpress.am