Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i159136-Թբիլիսիում_տեղի_է_ունեցել_Հայաստանի_և_Վրաստանի_վարչապետների_առանձնազրույցը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 12:20 Asia/Tehran
  • Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

civic.am/