Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i159362-Արարատ_Միրզոյանն_ու_Սերգեյ_Լավրովը_հեռախոսազրույց_են_ունեցել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 14:49 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։

armenpress.am