Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i159818-Քննարկվում_է_Հայաստանի_և_Թուրքիայի_հատուկ_ներկայացուցիչների_հանդիպումը_Մոսկվայում_անցկացնելու_հնարավորությունը
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 13:00 Asia/Tehran
  • Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը  Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- նշել է Հունանյանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման թեմային՝ նշելով, որ հեռախոսազրույցների ընթացքում կողմերը կհամակարգեն քննարկումների ճշգրիտ ամսաթիվը։ Նա հավելել է, որ հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում, իսկ իրենք կողմ են Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին:

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։

armenpress.am