Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է շուտով ստեղծվել. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i160038-Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանի_դելիմիտացիայի_հանձնաժողովը_կարող_է_շուտով_ստեղծվել._ՌԴ_ԱԳՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 11:42 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է շուտով ստեղծվել. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։ Որևէ անհաղթահարելի խոչընդոտ այս բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին չենք տեսնում», - ասաց նա։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից մայիսին հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր օգնությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապատասխան բանակցային գործընթացի գործարկման հարցում:

«Նշեմ, որ միջադեպերն ուղղակի կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է ստացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ», - ընդգծել է նա։

verelq.am