Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ հունվարին. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/armenia-i160222-Հայաստանի_եւ_Թուրքիայի_հատուկ_ներկայացուցիչների_առաջին_հանդիպումը_կարող_է_կայանալ_հունվարին._Չավուշօղլու
Հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 08:15 Asia/Tehran
  • Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ հունվարին. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։

Այս մասին «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Նրանց հանդիպման ժամկետը դեռ համաձայնեցված չէ, սակայն ակնկալվում է, որ այն կկայանա հունվարին», - նախարարը պատասխանել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի մասին լրագրողների հարցին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

news.am