«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i160630-Քաղաքացիական_պայմանագիր_խմբակցության_երկու_պատգամավոր_հրաժարականի_դիմում_է_ներկայացրել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 16:07 Asia/Tehran
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:

armenpress.am