Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ԱՆԻՖ-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i160664-Կառավարությունը_Զանգեզուրի_պղնձամոլիբդենային_կոմբինատի_15_տոկոս_բաժնետոմսերը_փոխանցել_է_ԱՆԻՖ_ին
Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)` պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 08:45 Asia/Tehran
  • Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս   բաժնետոմսերը փոխանցել է ԱՆԻՖ-ին

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)` պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է նաև հանձնարարել վարչապետի աշխատակազմին ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:

«ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում»,- ասաց Մաթևոսյանը:

armenpress.am