Հակաօդային պաշտպանության վարժանքներ են անցկացվել. պայմանական հակառակորդի են հայտնաբերել
https://parstoday.ir/hy/news/armenia-i160712-Հակաօդային_պաշտպանության_վարժանքներ_են_անցկացվել._պայմանական_հակառակորդի_են_հայտնաբերել
Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ, տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական էջից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 14:29 Asia/Tehran
  • Հակաօդային պաշտպանության վարժանքներ են անցկացվել. պայմանական հակառակորդի են հայտնաբերել

Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ, տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական էջից։

Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2021-ի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն անցկացվեցին պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։ ՊՆ–ն հայտարարել էր, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։

Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

armeniasputnik.am