Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված երկու դեպք
https://parstoday.ir/hy/news/armenia-i161006-Հայաստանում_հայտնաբերվել_է_Օմիկրոն_շտամով_հարուցված_երկու_դեպք
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 16:24 Asia/Tehran
  • Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված երկու դեպք

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։

Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։[ՀՀ ԱՆ]