Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 126 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i161122-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_126_նոր_դեպք._մահացել_է_3_քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 126 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345981 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2022 08:43 Asia/Tehran
  •  Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 126 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 126 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345981 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2608149 վերջին մեկ օրում` 3433 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3480 պացիենտ: Մեկ օրում աճել է 24-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 332985 անձ` վերջին մեկ օրում 99 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8004 է: