Ոչ վաղ անցյալում ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i161148-Ոչ_վաղ_անցյալում_ինքներս_բախվել_ենք_օտարերկրյա_ահաբեկիչների_խնդրին_մեր_տարածաշրջանում._Փաշինյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում անհանգստություն ու մտահոգություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2022 13:11 Asia/Tehran
  • Ոչ վաղ անցյալում ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում. Փաշինյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում անհանգստություն ու մտահոգություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների: Ղազախստանում առկա իրավիճակն առանձնահատուկ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում ՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունը: Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ ջանքերը կնպաստեն կարճ ժամկետում Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը: Դրանից ելնելով, ՀՀ վարչապետի խոսքով, ՀԱՊԿ եկրներից ակնկալվում է համատեղ ջանքերի մեծացում հետագայում այդ մեխանիզմների կատարելագործման նպատակով:

Նիստի արդյունքներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առկա է բարձր մակարդակի փոխըմբռնում՝ կապված Ղազախստանի իրավիճակի հետ: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործողությունները նպատակաուղղված են Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և երկրի բնականոն կյանքի վերադարձին:

armenpress.am