Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 243 դեպք. մահացել է 2 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i161210-Հայաստանում_մեկ_օրում_հաստատվել_է_կորոնավիրուսի_243_դեպք._մահացել_է_2_մարդ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 224 դեպք, որից 333 հազար 117-ը`առողջացած, 8006-ը` մահվան ելքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 08:31 Asia/Tehran
  • Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 243 դեպք. մահացել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 224 դեպք, որից 333 հազար 117-ը`առողջացած, 8006-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք, առողջացել է 132 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 614 հազար 55-ի:

https://armenpress.am/arm/news/1072641.html