Վահան Քերոբյանի պատկերացումները խաղաղության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i161404-Վահան_Քերոբյանի_պատկերացումները_խաղաղության_մասին
«Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա այդ խաղաղությունն ունի շատ մեծ գին, և հայ ժողովուրդը 30 տարվա ընթացքում ամեն տարի վճարել է խաղաղության բացակայության գինը»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 15:11 Asia/Tehran
  • Վահան Քերոբյանի պատկերացումները խաղաղության մասին

«Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա այդ խաղաղությունն ունի շատ մեծ գին, և հայ ժողովուրդը 30 տարվա ընթացքում ամեն տարի վճարել է խաղաղության բացակայության գինը»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը:

Նախարարը խաղաղության բացակայությամբ պայմանավորեց կրթության, առողջապահության ոլորտներում, ենթակառուցվածքներում այսօր առկա խնդիրները:

Քերոբյանի խոսքով, խաղաղության բացակայությունը թույլ չի տվել, որ Հայաստանը զարգանա այնպես, ինչպես խաղաղության մեջ ապրող մրցակից երկրները։

«Մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի բարեկեցությունը լավացնելու համար անհրաժեշտ պայման է երկարաժամկետ խաղաղության հաստատումը»,-ասաց նախարարը:

Էկոնոմիկայի նախարարը պնդեց, որ Հայաստանում խաղաղության բացակայությունը ձեռնտու է եղել այն մարդկանց, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել։

«Այդ մարդկանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը, որովհետև դա է եղել իրենց իշխանության հենարանը, և այդ երկուսի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի հյուծված ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալ մենք ունենք, որի վրա պետք է անգամներով ավելի շատ ներդրումներ անենք` որպես երկիր մրցունակ դաշտ վերադառնալու համար»,-հայտարարեց Վահան Քերոբյանը։

panorama.am