ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց չի ընդունի որևէ նախապայման
https://parstoday.ir/hy/news/armenia-i161470-ՀՀ_ն_Թուրքիայի_հետ_դիվանագիտական_հարաբերություններ_հաստատելու_դիմաց_չի_ընդունի_որևէ_նախապայման
Հայաստանի և Թուրքիայի բանագնացների՝ վաղը Մոսկվայում սպասվելիք առաջին հանդիպումը առանձնապես դեռ որևէ արդյունք չի տա, այն ավելի շատ միմյանց հետ ծանոթանալուն, փոխադարձ տրամադրությունները շոշափելուն, նկրտումներին տեղյակ լինելուն միտված հանդիպում է լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 12:56 Asia/Tehran
  • ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց չի ընդունի որևէ նախապայման

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների՝ վաղը Մոսկվայում սպասվելիք առաջին հանդիպումը առանձնապես դեռ որևէ արդյունք չի տա, այն ավելի շատ միմյանց հետ ծանոթանալուն, փոխադարձ տրամադրությունները շոշափելուն, նկրտումներին տեղյակ լինելուն միտված հանդիպում է լինելու:

Civic.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց լրագրող, թուրքագետ Հակոբ Չաքրյանը:  Այս  գործընթացը, ըստ թուրքագետի,  որքան էլ Թուրքիայի և ՀՀ-ի հարաբերությունների բարելավման մասին է, սակայն ԱՄՆ-ՌԴ դիմակայության համատեքստում ընթացող գործընթաց է և միտված է Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցությունը ամրապնդելու կամ չեզոքացնելու խնդրին:  Մեր շահերի դիտանկյունից եթե գնահատելու լինենք գործընթացը, ապա Չաքրյանը  «դրանում  որևէ վտանգ չի տեսնում, և ամենամեծ բանը, որ պետք է սպասել, տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է»: 

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը  թուրքագետի բնորոշմամբ՝ «մեկ օրվա կրկես» չէ: «Որպեսզի իրականում տեղի ունենա այդ բարելավումը, նախ պետք է վերականգնվի երկու ժողովուրդների փոխվստահությունը: Իսկ հայ ժողովրդի փոխվստահությունը վերականգնելու համար Թուրքիան պետք է  մի ժեստ անի, որը կլիներ  Հայոց ցեղասպանությունը ճանաչելը: Թեև մենք, չեմ կարծում, մոռանայինք մեր մեկուկես միլիոն զոհերին և Արևմտյան Հայաստյանի կորստյան  հետ հաշտվեինք, սակայն Թուրքիան ոչ մի բան չի անում:

civic.am/politics/