Հունվարի 15-ից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i161486-Հունվարի_15_ից_կանցկացվեն_պահեստազորայինների_վարժական_հավաքներ
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 13:50 Asia/Tehran
  • Հունվարի 15-ից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հայտարարվեց Կառավարության՝ հունվարի 13-ին կայացած նիստի ընթացքում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման հավաքների անցկացման, դրա ապահովման նպատակով ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները վարժական հավաքների ընդգրկելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Գործադիրն ընդունել է նաև «Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» որոշում:

armenpress.am