Ռուբեն Ռուբինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցչի իր գործառույթների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i161822-Ռուբեն_Ռուբինյանը_խոսեց_Հայաստան_Թուրքիա_կարգավորման_գործընթացի_հատուկ_ներկայացուցչի_իր_գործառույթների_մասին
ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցչի իր գործառույթների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2022 13:26 Asia/Tehran
  • Ռուբեն Ռուբինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցչի իր գործառույթների մասին

ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցչի իր գործառույթների մասին:

«Հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի: Ազգային ժողովի փոխնախագահն եմ, բայց իրականացնում եմ նաև հատուկ ներկայացուցչի գործառույթը, որն ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն քննшդատnւթյnւններին, թե Թուրքիայի հետ տեղի են ունենում գաղտնի գործընթացներ:

«Հայաստանի պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք, ընդ որում՝ տարբեր ֆորմատների: Ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի, և քանիսը՝ բաց: Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց: Օրինակ՝ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք. ըստ ձեզ՝ այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի՞ նախագահության օրոք: Ո՛չ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Հարց. արդյո՞ք գшղտшգnղի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև, և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գшղտնի բանակցությունների մասին:

Սա միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է»,- ասաց Ռուբինյանը:

yerevan-times.com