«Զանգեզուրի միջանցքի» հարցը հայկական կողմի կարմիր գիծն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i161824-Զանգեզուրի_միջանցքի_հարցը_հայկական_կողմի_կարմիր_գիծն_է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Երևանի կարմիր գիծն է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 17, 2022 13:32 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքի» հարցը հայկական կողմի կարմիր գիծն է

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Երևանի կարմիր գիծն է:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մամուլի ասուլիսում ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանն այս առնչությամբ ոչ մի հարց չի քննարկել և չի քննարկելու»։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Գրիգորյանը հայտարարեց, որ կողմերը առանց որևէ նախապայմանի կմասնակցեն այդ բանակցություններին, և որ բոլորը գիտեն, որ միջանցքի հարցը, որպես բանակցությունների շարունակման նախապայման բարձրացնելը, ոչ մի արդյունք չունի։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Երևանը դեմ է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող միջանցք տրամադրելուն, սակայն համաձայն է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ապաշրջափակմանը։