Երևանում տեղի ունեցավ «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» գրքի շնորհանդեսը
Մի խումբ հայ գրողների, գրականագետների և իրանագետների ներկայությամբ, Երևանում տեղի է ունեցել Պարսկերեն լեզվի և գրականության գիտաշխատող, քննադատ և համալսարանի դասախոս Մոհամմեդ Ռեզա Շաֆիի Քադքանի հեղինակած «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» հայերենի թարգմանված գրքի շնորհանդեսը:
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային նշել է, որ իրանական մշակույթի, արվեստի և գրականության ոլորտում ակադեմիական աշխատությունների հայերեն թարգմանությունը ներկայացուցչության ծրագրերից է՝ Հայաստանում իրանագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Թաբաթաբային նշել է, որ արժեքավոր ստեղծագործությունների թարգմանությունը, որոնք հայ մշակույթի, արվեստի և գրականության հետազոտողներին ծանոթացնում են իրանական կարևոր և արժեքավոր աղբյուրների հետ, պետք է շարունակվի:

Մոհամմեդ Ռեզա Շաֆիի Քադքանի հեղինակած «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» գրքի թարգմանիչ Գառնիկ Գևորգյանն ասել է, որ իրանագիտության ոլորտի և պարսկական գրականության թարգմանության շարունակությունը կնպաստի հայ իրանագետների ու հետազոտողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: