Երևանում տեղի ունեցավ «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» գրքի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i161828-Երևանում_տեղի_ունեցավ_Պարսկական_պոեզիայի_ժամանակաշրջաններ_գրքի_շնորհանդեսը
Մի խումբ հայ գրողների, գրականագետների և իրանագետների ներկայությամբ, Երևանում տեղի է ունեցել Պարսկերեն լեզվի և գրականության գիտաշխատող, քննադատ և համալսարանի դասախոս Մոհամմեդ Ռեզա Շաֆիի Քադքանի հեղինակած «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» հայերենի թարգմանված գրքի շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2022 13:39 Asia/Tehran
  • Երևանում տեղի ունեցավ «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» գրքի շնորհանդեսը

Մի խումբ հայ գրողների, գրականագետների և իրանագետների ներկայությամբ, Երևանում տեղի է ունեցել Պարսկերեն լեզվի և գրականության գիտաշխատող, քննադատ և համալսարանի դասախոս Մոհամմեդ Ռեզա Շաֆիի Քադքանի հեղինակած «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» հայերենի թարգմանված գրքի շնորհանդեսը:

Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային նշել է, որ իրանական մշակույթի, արվեստի և գրականության ոլորտում ակադեմիական աշխատությունների հայերեն թարգմանությունը  ներկայացուցչության ծրագրերից է՝ Հայաստանում իրանագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Թաբաթաբային նշել է, որ արժեքավոր ստեղծագործությունների թարգմանությունը, որոնք հայ մշակույթի, արվեստի և գրականության հետազոտողներին ծանոթացնում են իրանական կարևոր և արժեքավոր աղբյուրների հետ, պետք է շարունակվի:

 

Մոհամմեդ Ռեզա Շաֆիի Քադքանի հեղինակած «Պարսկական պոեզիայի ժամանակաշրջաններ» գրքի թարգմանիչ Գառնիկ Գևորգյանն ասել է, որ իրանագիտության  ոլորտի և  պարսկական գրականության  թարգմանության շարունակությունը կնպաստի հայ իրանագետների ու հետազոտողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: