44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3809-ի
Հունվար 19, 2022 14:10 Asia/Tehran
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3 809 է, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Այսօրվա՝ հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
«Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայողներ և քաղաքացիական անձինք»,- տեղեկացնում են կոմիտեից։
1in.am
Պիտակ