Քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i162078-Քննարկվել_են_այլընտրանքային_էներգետիկայի_և_տրանսպորտի_ոլորտին_վերաբերող_հարցեր
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2022 14:28 Asia/Tehran
  • Քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։

Նախարարին ուղեկցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել են էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի, ատոմակայանի, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը նշված ոլորտներում։

armradio.am