Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմեն Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i162144-Հայաստանն_ակնկալում_է_որ_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_համանախագահները_կայցելեն_տարածաշրջան._Արմեն_Գրիգորյան
Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, ու լուծման համար կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 12:26 Asia/Tehran
  • Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմեն Գրիգորյան

Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, ու լուծման համար կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ակնկալում ենք, որ համանախագահների տարածաշրջան այցը ու հետագա քայլերը հնարավորություն կստեղծեն Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ ու համապարփակ լուծման համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի հնարավոր լինի ձևակերպել խաղաղության համապարփակ պայմանագիրը: Նրա խոսքով՝ այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ Արմեն Գրիգորյանի, բանակցությունների, քաղաքական գործիքակազմի միջոցով պետք է փորձել լուծումներ գտնել: Նա նկատեց, որ կան բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակում, սահմանազատում, սահմանագծում: Ահա, այդ հարցերի լուծումը գտնելով, խաղաղության պայմանագրի համար կստեղծվեն հիմքեր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է հիմնախնդրի լուծում գտնել»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

armenpress.am/