Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24%-ով
https://parstoday.ir/hy/news/armenia-i162146-Ուկրաինայի_եւ_Հայաստանի_միջեւ_ապրանքաշրջանառությունը_2021թ._արդյունքներով_ավելացել_է_24_ով
Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է $159,9 մլն եւ ավելացել է 24%։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 12:44 Asia/Tehran
  • Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24%-ով

Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է $159,9 մլն եւ ավելացել է 24%։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է $135,46 մլն եւ ավելացել է 19,47%։ Հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է $13,48 մլն եւ ավելացել 35,29%։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հայաստանը շահագրգռված է, որպեսզի տարբերակի իր շուկային հատիկավորների եւ եգիպտացորենի մատակարարումները, ինչն ինքնաբերաբար կանդրադառնա ապրանքաշրջանառության էլ ավելի մեծացմանը։

Պարբերականը նաեւ նշում է, որ Հայաստանում իրականացվում է էլեկտրամեքենաների համար Ուկրաինայի հայերի միության կողմից լցակայանների բացման սոցիալական նախագիծը, երկրում արդեն բացվել է 24 էլեկտրալցակայան Ուկրաինայի հայերի կողմից։

lragir.am