Պառլամենտական կառավարման ձևն ունի բազմաթիվ անորոշություններ և բացեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i162200-Պառլամենտական_կառավարման_ձևն_ունի_բազմաթիվ_անորոշություններ_և_բացեր
Օրեր առաջ հրապարակվեց մրցութային կարգով ընտրված Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 15:55 Asia/Tehran
  • Պառլամենտական կառավարման ձևն ունի բազմաթիվ անորոշություններ և բացեր

Օրեր առաջ հրապարակվեց մրցութային կարգով ընտրված Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշման համաձայն, Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են հետևյալ թեկնածուները՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան), «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան), Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):Հիշեցնենք նաև, որ վերջին տարիներին մի քանի անգամ փորձեր եղել են իրականացնելու Սահմանադրական բարեփոխումներ, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվել։

civic.am/politics