ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i162356-ԱԺ_փոխնախագահ_Ռուբեն_Ռուբինյանն_ընդունել_է_Եվրոպական_միության_պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2022 13:52 Asia/Tehran
  • ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաեւ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ:

yerevanlur.am